Բաժիններ՝

Ակումբային ֆուտբոլի պատմության թոփ-10 մարզիչները՝ ըստ France Football-ի

«Այաքսի» և «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռինուս Միխելսը ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է՝ ըստ France Football-ի:

Առաջին եռյակում են նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը և «Միլանի» նախկին մարզիչ Արրիգո Սակին:

Ցուցանիշը կազմվել է՝ հաշվի առնելով մարզիչների նվաճումները, աշխատանքի տևողությունը, անձնական հատկանիշները և ազդեցությունը:

Այժմ գործող մարզիչներից լավագույն տասնյակում են հայտնվել միայն Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի») և Կառլո Անչելոտին («Նապոլի»):

Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.

1. Ռինուս Միխելս (Հոլանդիա)
2. Սըր Ալեքս Ֆերգյուսոն (Շոտլանդիա)
3. Արրիգո Սակի (Իտալիա)
4. Յոհան Կրոյֆ (Հոլանդիա)
5. Պեպ Գվարդիոլա (Իսպանիա)
6. Վալերի Լոբանովսկին (ԽՍՀՄ, Ուկրաինա)
7. Էլենիո Հերրերա (Արգենտինա, Ֆրանսիա)
8. Կառլո Անչելոտի (Իտալիա)
9. Էռնստ Հափել (Ավստրիա)
10. Բիլ Շենկլի (Շոտլանդիա)

Այժմ գործող հայտնի մարզիչների ցանկում գրավել են հետևյալ հորիզոնականները.

13. Ժոզե Մոուրինիո (Պորտուգալիա)
21. Ֆաբիո Կապելո (Իտալիա)
22. Զինեդին Զիդան (Ֆրանսիա)
23. Վիկտոր Մասլով (ԽՍՀՄ)
27. Յուրգեն Կլոպ (Գերմանիա)
31. Դիեգո Սիմեոնե (Արգենտինա)
32. Արսեն Վենգեր (Ֆրանսիա)
41. Միրչա Լուչեսկու (Ռումինիա)
48. Մարսելո Բիելսա (Արգենտինա)
49. Անտոնիո Կոնտե (Իտալիա)

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս