Բաժիններ՝

Ոստիկանությունը հայտնում է Մարգահովիտ գյուղի հարակից անտառում հնարավոր ապօրինի ծառահատման դեպքի մասին

Ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի ծառայողները մարտի 15-ին ժամը 23.55-ի սահմաններում, Վանաձոր-Դիլիջան ճանապարհի 26-րդ կմ-ին ծառայություն կատարելիս ստուգման են ենթարկել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան` բեռնված մոտ 2 խմ փայտանյութով, որի ձեռք բերման վերաբերյալ ավտոմեքենայի վարորդը՝ 1987 թ. ծնված Նվեր Ղ.-ն, չի ներկայացրել համապատասխան փաստաթուղթ և հայտարարել է, որ մարտի 15-ին Մարգահովիտ գյուղի մոտակա անտառից բենզասղոցի գործադրմամբ հատել է մեկ կանգուն ծառ և փայտանյութը բեռնել իր ավտոմեքենան՝ Թեղուտ գյուղ տեղափոխելու նպատակով: Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը։

«Ավտոմեքենան տեղափոխվել է ՃՈ Վանաձորի հատուկ պահպանվող տարածք:

Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Կատարվում է քննություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս