«Կառավարությունը ոչ թե վախենում է ընդվզումից, այլ լսում է իր ժողովրդին». Գևորգ Պապոյան
«Կա երկու տարբերակ՝ իշխանությունը ոչ մեկին չի լսում և իր քաղաքականությունն է առաջ տանում, ինչպես շատ դեպքերում նախկինում եղել է, և երկրորդ իրականությունը՝ նախագիծը դրվում է հասարակական քննարկման, կա՛մ ոսկե միջին է գտնվում, երկու կողմն էլ զիջումների է գնում, կա՛մ որևէ կողմ զիջում է: Այսինքն՝ կառավարությունը ոչ թե վախենում է ընդվզումից, այլ կառավարությունը լսում է իր ժողովրդին, և, քանի որ չունի լեգիտիմության խնդիր, գնում է այնպիսի լուծումների, որոնք նախկինում միգուցե գիտակցվել են, բայց չեն արվել, որովհետև հստակ հասկացվել է որ լեգիտիմության պակաս կա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե հարկային փոփոխություններից դժգոհ զանգվածների ճնշումների արդյունքում կառավարությունը ետքայլ է անում ու հրաժարվում իր ծրագրերից, ինչը տեսլականի բացակայության հետևանք է:
Ըստ նրա՝ բացարձակապես տեսլականի բացակայության խնդիր չկա. «Կարծում եմ՝ հակառակը, գովելի է, որ իշխանությունը հաշվի է առնում հասարակական կարծիքը»: