Բաժիններ՝

Ցուցարարներին հրավիրեցին կառավարություն՝ վարչապետի օգնականի հետ հանդիպման

Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող գրավատների ու արտարժույթի փոխանակման կետերի ոլորտների ներկայացուցիչներին գործադիրի նիստից հետո հրավիրեցին կառավարություն։ Նրանց ընդունել է վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը։

Լրագրողների հետ զրույցում Արժութային դիլերների միության նախագահ Արամայիս Խաչատրյանն ու գրավատան հիմնադիր տնօրեն Մհեր Գևորգյանը նշեցին, որ իրենց առաջարկն է՝ չբարձրանա պետական տուրքը, կամ էլ խելամիտ լինի փոփոխությունը, բայց եթե կառավարության հետ ընդհանուր հայտարարի չգան, ապա կդիմեն Ազգային ժողովին։

Ավելի ուշ Մհեր Գևորգյանը 168.am-ին տեղեկացրեց, որ իրենք Ն.Սարգսյանին ներկայացրել են իրավիճակը, իրենց բողոքները, Սարգսյանը լսել է և մինչև երկուշաբթի ժամանակ խնդրել, որպեսզի քննարկումներ ունենա հակառակ կողմի ներկայացուցիչների հետ, ապա զեկուցի վարչապետին։

«Ասաց, որ մինչև երկուշաբթի կպատասխանի։ Հուսանք՝ ավելի շուտ կստանանք պատասխան։ Այնպես չէ, որ հարցին լուծում տրվեց, բայց առաջընթաց էր, որ, ի վերջո, կառավարության ներկայացուցիչ ընդունեց մեզ»,- ասաց Գևորգյանը։

Հիշեցնենք, որ ակցիայի մասնակիցները դժգոհում են, որ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխությունների դեպքում պետտուրքի տարեկան դրույքը կտրուկ կավելանա՝ 100 հազար դրամի փոխարեն՝ կսահմանվի 6 միլիոն, իսկ տարադրամի փոխանակման կետերի պարագայում 50 հազարը կդառնա 3 միլիոն դրամ:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս