Բաժիններ՝

Հայաստանն աշխարհում առաջին տեղում է գտնվում ինտերնետի աճի տեմպերով

Հայաստանն  աշխարհում առաջին տեղում է գտնվում ինտերնետի աճի տեմպերով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ինտերնետ հանրություն» հ/կ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը։ Նրա խոսքով` 2011թ. տվյալների ամփոփումը և արդյունքները հրապարակել է Միջազգային հեռահաղորդակցության միությունը (ITU): Գ. Սաղյանի տեղեկացմամբ, երկար ժամանակ քննարկվում էր, թե ինչու է այդպես, ինչի հաշվին է Հայաստանը գտնվում  առաջին տեղում, հետո արդեն գտնվեց պատասխանը:

«Հայաստանն ինտերնետի աճի տեմպերով առաջին տեղում է  գտնվում անլար լայնաշերտ ինտերնետի տարածման շնորհիվ»,- ասաց Գ. Սաղյանը` նշելով, որ այդ ամենը տեղի է ունեցել երեք բջջային օպերատորների միջև առաջացած ակտիվ մրցակցության շնորհիվ, ինչից նվազել են ինտերնետի գները և կտրուկ ավելացել է Հայաստանում անլար լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս