«Սա կապված է տեխոլոգիական ոլորտի զարգացման, Հայաստանն աշխարհի քարտեզի վրա հայտնի դարձնելու, նոր աշխատատեղեր, նոր բիզնես մոդելներ ստեղծելու հետ». Հակոբ Արշակյան
Հաջորդ շաբաթ «Յութուբի» հայիֆիկացման հետ կապված աշխատանքային խումբ կստեղծվի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը` նկատելով, որ հարյուրավոր մարդիկ հետաքրքրություն են հայտնել:
«Հատ-հատ կսկսենք պետական մեխանիզմներն այնպես աշխատեցնել, որ բլոգերների, տնտեսվարողների համար հնարավորություն ստեղծենք օգտվել այդ ինֆորմացիոն հնարավորություններից»,- ասաց նախարարը:
Ըստ նրա՝ ինչպես ցանկացած տնտեսվարող սուբյեկտ, համացանցում գործունեություն իրականացնողները նույնպես կարող են հարկվել, սակայն Հարկային օրենսգրքով միկրոձեռնարկությունը չի հարկվելու:
Հ.Արշակյանը նշեց, որ աշխատանքային խումբը կհստակեցնի գործիքակազմը, կդիմեն «Գուգլ», «Յութուբ» ընկերություններին. «Սա կապված է տեխոլոգիական ոլորտի զարգացման, Հայաստանն աշխարհի քարտեզի վրա հայտնի դարձնելու, նոր աշխատատեղեր, նոր բիզնես մոդելներ ստեղծելու հետ»: