Մի նամակագրության պատմություն

Քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանը նամակ էր հղել ամերիկացի սենատոր, հանրապետական կուսակցության անդամ Ջոն ՄքՔեյնին, ու շատ չանցած՝ ստացել էր պատասխան-նամակ սենատոր Ջոն ՄքՔեյնից:

Շանթ Հարությունյանն իր նամակում մասնավորապես գրել էր.

«Բարև Ձեզ, հարգելի’ սենատոր Ջոն ՄքՔեյն

Հիացած եմ Ձեր կենսագրությամբ, հետևում եմ Ձեր քաղաքական գործունեությանը և շատ հարցերում Ձեր գաղափարակիցն եմ ինձ համարում: Մասնավորապես, ինձ ոգեշնչում է Ձեր նվիրվածությունը ազատության գաղափարին և այլ ժողովուրդների ազատության իրավունքը պաշտպանելու Ձեր վճռականությունը: Ինձ ուրախացնում է ԽՍՀՄ փլուզումից հետո «Չարի կայսրությունըե մարմնավորող պուտինյան Ռուսաստանի դեմ Ձեր հետևողական պայքարը, ինչն էլ փարոս է հանդիսանում շատ բռնադատված ժողովուրդների համար: Պուտինյան Ռուսաստանի կողմից վարվող առկա քաղաքականությունը խրախուսում է նույնատիպ ռեժիմների գոյատևումը և բազմաթիվ ազգերի մոտ վտանգում ազատության իդեալի ձևավորումը: Վստահ եմ, որ ՄիացյալՆահանգների կառավարությունն ու ժողովուրդը, հավատարիմ լինելով իրենց հիմնադիր հայրերի հռչակած ազատության և հավասարության իդեալներին, կշարունակեն պայքարել բոլոր այն չար ուժերի դեմ, ովքեր, աշխարհի որ անկյունում էլ լինի, կփորձեն ոտնձգություն կատարել նշյալ արժեքների նկատմամբ: Հավատում եմ, որ Միացյալ Նահանգների առաջիկա նախագահական ընտրությունները ևս մի քայլ են լինելու ազատության իդեալի թշնամիներին և չարիքի կայսրությանը վերջնական պարտության մատնելու ճանապարհին: Այս համոզմունքից ելնելով` կարծում եմ, որ ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներին, այլև աշխարհի բոլոր երկրներում ազատության համար պայքարող ժողովուրդներին անհրաժեշտ է այնպիսի նախագահ, ով Ռոնալդ Ռեյգանի, Ջորջ Բուշ կրտսերի և Ձեր` սենատոր Ջոն ՄքՔեյնի քաղաքական գծի ժառանգորդը կլինի: Հարգելով ԱՄՆ նախագահի թեկնածության համար պայքարող Հանրապետական կուսակցության ներկայիս չորս թեկնածուներին և գիտենալով, որ Դուք պաշտպանել եք նախկին նահանգապետ Միթ Ռոմնիի թեկնածությունը, այնուամենայնիվ, կարծում եմ, որ աշխարհում այսօր առկա մարտահրավերներին լավագույնս և ադեկվատ կարող է դիմակայել Ջեբ Բուշը:

Ուստի, խնդրում եմ Ձեզ, Հանրապետական կուսակցության առաջիկա համագումարում հանդես գալ նախաձեռնությամբ և ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրել նախկին նահանգապետ Ջեբ Բուշին: Հավատում եմ նաև, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում պարոն Ջեբ Բուշը կլինի անհաշտ ու անհանդուրժող ազատության թշնամիների, մասնավորապես, պուտինյան Ռուսաստանի դեմ»:

 

Ինչպես արդեն նշեցինք, սենատոր Ջոն ՄքՔեյնն արձագանքել էր Շանթ Հարությունյանի հիշյալ նամակին: սենատոր Ջոն ՄքՔեյնի նամակում մասնավորապես ասված էր.

«Հարգելի պարոն Հարությունյան

Շնորհակալություն Ձեր տեսակետներն ինձ հետ կիսելու համար: Հաճելի է, որ Դուք ժամանակ եք հատկացրել՝ ինձ գրելու:

Ձեր մտահոգությունները, կարծիքներն ու տեսակետները կարևոր են ինձ համար և օգնում են ինձ՝ ավելի լավ անելու իմ գործը Միացյալ Նահանգների Սենատում: Այս թեմայով Ձեր ներդրումը շատ արժեքավոր է ինձ համար:

Կրկին, շնորհակալ եմ Ձեր նամակի համար:

Հարգանքով, Ջոն ՄքՔեյն

Միացյալ Նահանգների Սենատոր»:

 

Տեսանյութեր

Լրահոս