Էրդողանը հայերեն գրառմամբ ցավակցություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թվիթերյան իր էջում հայերեն գրառում է կատարել և ցավակցություն հայտնել Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ:
«Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտանիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն»,- գրել է Էրդողանը:
Հիշեցնենք, որ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը կյանքից հեռացել է 63 տարեկանում: Պատրիարքը մահացել է Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում:
Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը 9 տարի կոմայի մեջ էր գտնվում:
Խոր վշտով տեղեկացայ Թուրքիոյ հայոց պատրիարք Յարգելի Մեսրոպ Մութաֆեանի մահը։ Այս կապակցութեամբ կը ցաւակցիմ իր ընտնիքին, հարազատներուն եւ մեր հայ քաղաքացիներուն։
— Recep Tayyip Erdoğan (@RTErdogan) March 8, 2019