Սուրեն Սիրունյան. «Հեքիաթ է, թե գործերը կորել են»

168.am-ի հարցին, թե ինչպե՞ս կարելի է 12 տարի գտնվել միջազգային հետախուզման մեջ և չձերբակալվել,  ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Վանո Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը պատասխանեց.  «Ամեն ինչ հնարավոր է: Դա նաև Վանո Սիրադեղյանի  խելոքության հետ  է կապված»:

Իսկ մեր հաջորդ հարցին, թե ի՞նչ կարծիք ունեք վերջերս տարածված այն լուրերի մասին, համաձայն որոնց՝ Վ.Սիրադեղյանի գործն անհետացել է ՀՀ գլխավոր դատախազությունից, նա պատասխանեց.  «Դա հեքիաթ է, թե գործերը կորել են: Այդ գործը կար և՛ դատախազություն, և՛ Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, և եթե դատախազությունից գործը կորի, ապա դրա մի օրինակը կա նաև դատարանում»:

 

Տեսանյութեր

Լրահոս