Բաժիններ՝

Նախարար ալ Համդանին կարևորել է Բաբելոնի մշակութային փառատոնին Հայաստանի մասնակցության վերականգնումը

Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանը մարտի 4-ին հանդիպել է Իրաքի մշակույթի, զբոսաշրջության և հուշարձանների նախարար Աբդուլամիր ալ Համդանիին (Abdulameer al-Hamdani)։ Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար ալ Համդանիին շնորհավորել է պաշտոնում նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արգասաբեր գործունեություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, կողմերն անդրադարձել են հայ-իրաքյան երկկողմ հարաբերություններում առկա մշակութային համագործակցության օրակարգին. մասնավորապես, դեսպան Փոլադյանը մատնանշել է հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի երևանյան 2-րդ նիստի ընթացքում արդեն իսկ ձեռքբերված պայմանավորվածությունները և դրույթները կյանքի կոչելու անհրաժեշտությունը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի և Իրաքի մշակութային օրերի փոխադարձ անցկացմանը, ինչին իրաքյան կողմի արձագանքն ընդգծված դրական է եղել, և կողմերը պայմանավորվել են կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ նախաձեռնության իրականացման ուղղությամբ։

Որպես հայ-իրաքյան մշակութային հարաբերությունների զարգացման բաղկացուցիչ տարր ընդգծվել է նաև բազմատեսակ փառատոններին փոխադարձ մասնակցությունը, ինչը նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների առաջընթացի համար։ Նախարար ալ Համդանին շեշտել է Բաբելոնի միջազգային մշակութային փառատոնին Հայաստանի մասնակցությունը վերականգնելու հնարավորությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս