Դեսպան Արզումանյանը հավատարմագրերի պատճենն է հանձնել Շվեդիայի ԱԳ նախարարության արարողակարգի վարչության ղեկավարին
Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Արզումանյանը մարտի 4-ին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Շվեդիայի ԱԳ նախարարության արարողակարգի վարչության ղեկավար, դեսպան Շարլոտ Վրանգբերգին (Charlotte Wrangberg):
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, առանձնազրույցի ընթացքում դեսպան Արզումանյանը Շարլոտ Վրանգբերգին հայտնել է, որ սկանդինավյան երկրներում Հայաստանի դեսպանությունները միավորելու որոշման համաձայն՝ տարածաշրջանում Հայաստանը կներկայացվի Ստոկհոլմում տեղակայված ռեզիդենտ դեսպանության կողմից:
Արարողակարգի ղեկավարը հաջողություն է մաղթել դեսպանին պատասխանատու առաքելության իրականացման ընթացքում։ Այնուհետև զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և Շվեդիայի միջև բազմաբնույթ հարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ։