Վանոյի ժամանակ «օրենքով գողեր» և «զոն նայողներ» չեն եղել

«Ես վստահ եմ, որ այս շարժումն ունենալու է իր արդյունքը, քանի որ արդեն իսկ կա դրա պահանջը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  պատասխանելով Վանո Սիրադեղյանի հնարավոր վերադարձի մասին հարցին` ասաց Վ.Սիրադեղյանի նախկին թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը:

«Կարևոր չի, թե Վանո Սիրադեղյանը Հայաստանում կզբաղվի՞ քաղաքականությամբ, թե՞ ոչ: Սակայն վստահ եմ, որ իր ներկայությամբ նա երկրին կբերի միայն դրական լիցքեր: Վանո Սիրադեղյանը եղել է այս երկրի հիմնադիրներից մեկը, եղել է ՆԳ նախարար, ում ժամանակ Հայաստանում օրենքով գողեր չեն եղել, քրեակատարողական հիմնարկներում «զոն նայողներ»  չեն եղել: Հիշում եք, թե 1992-94թթ. ինչեր էին կատարվում ամբողջ հանրապետությունում. բոլոր այն ջոկատներին, որոնք մտնում էին պետական և ոչ պետական կառույցների մեջ, անընդհատ կրակոցներ էին լինում և անգամ մահվան դեպքեր, և Վ.Սիրադեղյանը, լինելով Ներքին գործերի նախարար, կարողացավ կարգուկանոն հաստատել Երևանում և ամբողջ ՀՀ-ում»,- ասաց Ս.Սիրունյանը:

 

 

Տեսանյութեր

Լրահոս