Բաժիններ՝

Արդյոք պետական ապարատում նման մեծ կրճատումը չի՞ հանգեցնի զանգվածային բողոքի ալիքի

«Այդ պրոցեսն ամբողջությամբ թափնացիկություն է պահանջում, և թափանցիկությունն է միակ երաշխիքը, որ քաղաքացիները վստահ լինեն, որ աշխատանքից չեն ազատվի` կրկին ուղղորդվելով խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, ինչպես նախկինում եղել է։ Հստակ պետք է սահմանվեն՝ ինչպես են ընտրվելու այն աշխատակիցները, որոնք ազատվելու են աշխատանքից և պետությունն ինչ պատասխանատվություն է իր վրա վերցնելու աշխատանքից ազատված քաղաքացիների հետ կապված»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով կառավարության կառուցվածքային փոփոխություններին և 10 հազար աշխատակիցների կրճատումներին:

Նա դժվարացավ նշել՝ արդյոք պետական ապարատում նման մեծ կրճատումը չի՞ հանգեցնի զանգվածային բողոքի ալիքի.

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ հեռանկար են այդ քաղաքացիներն իրենց համար տեսնելու։ Եթե վերապրոֆիլավորման գործընթացի արդյունքում նրանք տեսնեն արդյունք ապա, չի լինի»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս