Նաիրա Զոհրաբյանը մտահոգ է 10 հազար աշխատակիցների կրճատման խնդրով
ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մտահոգ է 10 հազար աշխատակիցների կրճատման խնդրով: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ վաղը կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ հարցը բարձրացնելու է:
Ըստ նրա՝ մտահոգիչ է նաև ձևակերպումը, որ այդ աշխատակիցների կրճատումը կնպաստի պետության շահին. «Ինձ համար անհասկանալի ձևակերպում է, թե ինչպես կարող է 10 հազար մարդու կրճատումը, իսկ 10 հազար մարդ նշանակում է 10 հազար ընտանիք, նպաստել ՀՀ շահին»: