«Սիվիլիթասում» ստուգումները կասեցվել են 30 աշխատանքային օրով

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով «Սիվիլիթաս» հիմնադրամում իրականացվող բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումները հուլիսի 23-ից կասեցվել են 30 աշխատանքային օրով: «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը  համոզված է. ՊԵԿ ներկայացուցիչների ստուգումների ձգձգումը փաստում է, որ գործը հարուցվել է քաղաքական նպատակներով:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 23-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի գլխավորությամբ, մերժել էր «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի բողոքը՝ առանց լուրջ հիմնավորումների:

Օգոստոսի 18-ին, ժամը 10:00-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դռնփակ նիստում կքննվի «Սիվիլիթաս» հիմնադրամի բողոքը, որով պահանջվում է վերացնել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից 2012թ. մայիսի 25-ին քրեական գործ հարուցելու մասին որոշումը:

 

Տեսանյութեր

Լրահոս