Գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակը
Այսօր կառավարության նիստի սկզբում գործադիրի անդամները հարգանքի տուրք մատուցեցին Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին:
«31 տարի առաջ բռնության ալիք սկսվեց հայերի դեմ Սումգայիթում, որին հաջորդեցին Բաքվի, Կիրովաբադի և բազմաթիվ այլ հայաշատ բնակավայրերում ջարդեր: Սումգայիթում ջարդերն այն օրինակներից են, երբ էթնիկ և ռասսայական հողի վրա թիրախավորվել են մեր հայրենակիցները: Նման դեպքերը եզակի չեն եղել մեր պատմության մեջ և, ես կարծում եմ, պատմությունից մենք մեր դասերը սերտել ենք»,- հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Գործադիրի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակը: