Բանակում սպայական կազմին եւս արգելվել է օգտագործել սմարթֆոններ եւ տեսախցիկով հեռախոսներ. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ եւ ԱՀ զինված ուժերում զինվորներից հետո սմարթֆոնների եւ տեսախցիկով հեռախոսների օգտագործումն արգելվել է նաեւ կրտսեր եւ միջին սպայական կազմին:
Պատճառն այն է, որ այդ հեռախոսներով արված լուսանկարների տարածումը համացանցում պարունակում է որոշակի ռազմական գաղտնիք: Բացի այդ, ինտերնետին միացված հեռախոսների միջոցով հնարավոր է իրականացնել տվյալ անձի տեղորոշում, ինչը եւս պաշտպանական համակարգի մաս է կազմում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: