Կաթողիկոսը մեկնում է Իտալիա
                                    Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը այսօր` հուլիսի 24-ին, հայրապետական այցով մեկնել է Իտալիա:
Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ` քննարկելու իրենց կողմից ստանձնած Մայր Աթոռի տարբեր ծրագրերի ընթացքը:
Իսկ օգոստոսի 10-ին Գարեգին Բ-ն հովվապետական այցով կմեկնի Ռումինիայի հայոց թեմ, որտեղ կհանդիսապետի Սուչավայի Հաճկատար Ս. Աստվածածին վանքի վերաօծման արարողությունը եւ հիմնադրման 500-ամյակի տոնակատարությունները:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    