ՌԴ Պետդումայի նախագահը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը և նրա գլխավորած պատվիրակության անդամները այսօր այցելել են Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ ու ծաղիկներ դրել 1915 թվականի Հայոց Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:

Ըստ ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության՝ նրանք խոնարհումով ու լռությամբ հարգել են 1.5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը։

ՌԴ բարձրաստիճան հյուրն այցելել է նաև Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտ, ծանոթացել Հայոց Մեծ եղեռնը հավաստող վավերագրերին ու փաստաթղթերին, գրառում կատարել պատվո հյուրերի հուշամատյանում։

ՌԴ Պետական դումայի նախագահը «Հիշողության պուրակում» մշտադալար եղևնի է տնկել :

Տեսանյութեր

Լրահոս