«Բարսի» բասկետբոլային թիմը երկրորդ հաղթանակը տոնեց ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում
Երևանում ընթացող բասկետբոլի ԵԱՏՄ գավաթի խաղարկության երկրորդ տուրում երկրորդ հաղթանակը տոնեց «Բարսի»-ն:
ԵԱՏՄ գավաթի խաղարկությունում Ղազախստանի «Բարսի Ատիրաուն» 81-67 հաշվով առավելության հասավ բելառուսական «Բորիսֆեն» ակումբի նկատմամբ:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Օլեգ Բալաշովը («Բարսի Ատիրաու»), որը վաստակեց 17 միավոր: