«Մի՛ խեղաթյուրեք իմ խոսքը». Ժիրայր Սէֆիլյան 

Ժիրայր Սէֆիլյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Մի շարք լրատվամիջոցներ հիմքից խեղաթյուրել են երեկվա իմ հայտարարությունը։ Նրանք ուղիղ կամ անուղղակի կերպով ինձ վերագրում են այնպիսի արտահայտություններ, որոնք ես չեմ արել։

Օրինակ, ասում են, որ ես խոսել եմ ապստամբության անհրաժեշտության մասին և նույնիսկ նկատի եմ ունեցել, որ դա պետք է զենքով անել։

Մինչդեռ դա մերկապարանոց հերյուրանք է։

Հորդորում եմ առնվազն զերծ մնալ ակնհայտ ստեր տարածելուց և, եթե կա ցանկություն, պարզապես ընթերցել իմ հայտարարությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728