Կուբայի քաղաքացիները հանրաքվեում հավանություն տվեցին նոր սահամանադրության ընդունմանը
Կուբայի ավելի քան 6,81 միլիոն քաղաքացիներ են քվեարկել կարիբյան երկրի նոր սահմանադրության հաստատման օգտին, նրանք կազմում է ցուցակի բոլոր ընտրողների 73,3 տոկոսը: Փետրվարի 25-ին այդ մասին հայտնել է կղզու Ազգային ընտրական հանձնաժողովի նախագահ Ալինա Բալսեյրոն:
«Նախնական տվյալներով՝ կողմ է քվեարկել 6 միլիոն 816 հազար ընտրող, դեմ են արտահայտվել 706 հազարը»,- հայտարարել է նա Հավանայում կայացած մամուլի ասուլիսում:
Նրա տվյալներով՝ հանրաքվեին մասնակցությունը կազմել է 84,4 տոկոս: Քվեարկությանը մասնակցել է 7,84 միլիոն ընտրող: Ընդամենը ընտրողների ցուցակում գրանցված է եղել ավելի քան 8,6 միլիոն կուբացի (Կուբայի բնակչությունը 11,5 միլիոն է:
Հանգուցային փոփոխությունների թվում, որոնք ենթադրվում է մտցնել հանրապետության սահմանադրության մեջ, մասնավոր սեփականության մասնակի ճանաչումն Է եւ հրաժարումը կումունիզմի կառուցումից, նախագահի եւ վարչապետի պաշտոնների սահմանումը, բարձրագույն պետական պաշտոնում երկու հնգամյա ժամկետներով սահմանափակումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: