Սամվել Մայրապետյանը կալանավայրում ներքին անհանգստության և վախի մեջ է եղել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մինչ իրավապահ համակարգը կռիվ էր տալիս Սամվել Մայրապետյանին չազատելու համար, իսկ պաշտպանները դիմում էին ՄԻԵԴ, Սամվել Մայրապետյանը, կալանավայրում գտնվելով, ներքին անհանգստության եւ վախի մեջ է եղել:
Թերթին հայտնի դարձավ, որ կալանավորելուց հետո որոշում է կայացվում, որ Մայրապետյանը իր նախնական կալանքը պետք է կրի «Արմավիր» քրեկատարողական հիմնարկում: Արդյունքում, մեզ հասած տեղեկությունների համաձայն, Սամվել Մայրապետյանը ներքին անհանգստություն է ունեցել, որ գաղութում իրեն միգուցե վտանգներ սպառնան:
Շուրջ երկու ամսից ավելի գտնվելով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` նա իր մտերիմ մարդկանց, ինչպես նաեւ իրավապահ համակարգի պաշտոնատար անձանցից մեկին իր ներքին անհանգստության մասին ասել է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: