«Բավականին դժվար է ՌԴ-ում հասնել արդարության». 3 ամիս «Բուտիրյան» բանտում գտնված հայ պլաստիկ վիրաբույժն ազատության մեջ է
«Բավականին դժվար է Ռուսաստանի Դաշնությունում հասնել արդարությանը, ու մի ուժով չէ, որ դա կարող է տեղի ունենալ, բավականին մեծ ջանքեր են գործադրվել, որ ես ազատվեմ ու կարողանամ իմ պայքարը տանեմ արդեն ազատությունից»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերի միջոցով հայտնել է նոյեմբերից Մոսկվայի «Բուտիրյան» բանտում գտնվող հայ պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանը:
«Շնորհակալ եմ բոլորից, ովքեր մասնակցել են ստորագրահավաքին, ովքեր կարողացել են իրենց ձայնով, իրենց ներկայացությամբ ինչ-որ մի բանով օգտակար լինեն, որի շնորհիվ ես այսօր գտնվում եմ ազատության մեջ: Բավականին ծանր պայմաններ էին, բայց դժվարություններն առջևում են: Դեռ ունենք պայքար դատարաններում: Ես ավելի քան համոզված եմ, որ արդարությունն իմ կողմն է»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Գևորգ Ստեփանյանի, ինչպես և ևս 2 բժշկի նկատմամբ, Ռուսաստանում հարուցված է քրեական գործ՝ մոսկովյան մասնավոր կլինիկայում քթի վիրահատության ենթարկված Կարոլինա Սարգսյանի առողջությանը անփութության հետևանքով վնաս հասցնելու հոդվածի հատկանիշներով։
Спасибо всем !!! Я уже с Вами ! ✊?✊?✊?
Gepostet von Gevorg Khorenovich Stepanyan am Samstag, 23. Februar 2019