Հրդեհ բնակարանում. երկու հոգի այրվածքներ են ստացել

Հուլիսի 23-ին, ժամը 10.48-ին ահազանգ է  ստացվել, որ   հրդեհ է բռնկվել Երեւանի Դավիթաշեն վարչական շրջանի 1-ին թաղամասի թիվ 3 շենքի 22-րդ բնակարանում:

Այս մասին տեղելացնում են Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք եւ ՃԿԿ օպերատիվ խումբը` պարամեդիկներով:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Այրվել է գազի 5 կգ-անոց բալոն, 1 ծածկոց եւ 1 վարագույր:

55-ամյա Վարդուհի Բալդանյանը եւ 31-ամյա Արմինե Սաֆարյանը հրդեհի հետեւանքով ստացել են վնասվածքներ ու տեղափոխվել «Ճառագայթաբանության բժշկության եւ այրվածքների գիտական կենտրոն» ՓԲԸ։

Ըստ բժիշկների` տուժածների առողջական վիճակը բավարար է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031