Բաժիններ՝

Ալժիրում ռազմական ուղղաթիռ է կործանվել. Al Arabiya

Ռազմական ուղղաթիռ է կործանվել Ալժիրի հյուսիս-արեւմուտքում, զոհվել է երկու օդաչու: Այդ մասին հայտնել է Al Arabiya հեռուստաալիքը:

Միջադեպը տեղի է ունեցել չորեքշաբթի ուշ երեկոյան Թիարեթի նահանգում: Մեքենայի ընկնելուց հետո ուժգին հրդեհ է սկսվել, ինչի հետեւանքով ամբողջությամբ այրվել է ուղղաթիռի կորպուսը:

Օդանավի կործմանման պատճառն առայժմ չի պարզվել: Հեռուստաալիքը նշում է, որ ավիաաղետի վերաբերյալ ազգային պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը դեռեւս չի ստացվել: Այլ մանրամասնություններ, այդ թվում՝ աղետյալ ուղղաթիռի մոդելը, չեն ներկայացվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս