Բաժիններ՝

«Ռուսաստանը պատրաստ է սպառնալիքի դեպքում հրթիռներն ուղղել ԱՄՆ-ի վրա». Պուտին

Ռուսաստանն իր զենքով նշանառության տակ կպահի ոչ միայն այն երկրները, որտեղ ԱՄՆ-ը կտեղակայի միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ, այլեւ, սպառնալիքի դեպքում՝ հենց ԱՄՆ-ը: Փետրվարի 20-ին այս մասին հայտնել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին հղած ուղերձում։

Ռուսաստանը նաեւ կնախատեսի հայելային եւ անհամաչափ միջոցներ այն դեպքում, եթե ԱՄՆ-ը միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ տեղակայի Եվրոպայում, ասել է նա:

«Ռուսաստանը մտադիր չէ առաջինը նման հրթիռներ տեղակայել Եվրոպայում: Բայց եթե դրանք արտադրվեն եւ մատակարարվեն Եվրոպա աշխարհամասին, իսկ ԱՄՆ-ը նման պլաններ ունի, ապա դա կտրուկ կսրի իրադրությունը միջազգային անվտանգության ոլորտում, լուրջ սպառնալիքներ կստեղծի Ռուսաստանի համար, չէ որ որոշ դասերի այդ հրթիռների մինչեւ Մոսկվա թռչելու ժամանակը կարող է կազմել 10 – 12 րոպե: Այդ դեպքում մենք հարկադրված կլինենք նախատեսել հայելային եւ անհամաչափ գործողություններ»,- նշել է Պուտինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս