Բակո Սահակյանը մասնակցել է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Գանձասարի Մատենադարանում ներկա է գտնվել Արցախի գրողների միության եւ Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի կողմից կազմակերպված Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված գիտաժողովին:
Նախագահը կարեւորել է հայ ժողովրդի մեծերի հիշատակի հավերժացումը՝ գոհունակությամբ նշելով, որ նման միջոցառումների անցկացումը դարձել է գրական կյանքի անբաժան մաս: