Բաժիններ՝

Յունկերը չի բացառել Մեծ Բրիտանիայի մասնակցությունը Եվրախորհրդարանի ընտրություններին

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը չի բացառել, որ Մեծ Բրիտանիան, նախքան Եվրամիությունից իր դուրս գալը, կմասնակցի Եվրախորհրդարանի ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է Stuttgarter Zeitung թերթում փետրվարի 18-ին հրապարակված հարցազրույցում:

«Brexit-ի գործում, ինչպես մեղադրյալների աթոռին կամ բաց օվկիանոսում, ամեն ինչ Աստծո ձեռքում է»,- ասել է Յունկերը: Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել, որ Լոնդոնը կկարողանա մասնակցել համաեվրոպական ընտրություններին Brexit-ի հետաձգման դեպքում, թեեւ իրադարձությունների զարգացման այդ տարբերակը, նրա խոսքով՝ «դձվար էերեւակայել»:

«Դա անեկդոտ կդառնար»,- ասել է նա: «Եթե բրիտանացիները մասնակցեն ընրություններին, նրանք կկարողանան քվեարկել Եվրահանձնաժողովի նոր նախագահի օգտին, նշել է Յունկերը: Եվրախորհրդարանի ընտրությունները հանրակցության երկրներում նշանակված են 2019 թվականի մայիսի 23-26-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս