Բաժիններ՝

«Դուք կկորցնեք ամեն ինչ». Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 18-ին վենեսուելացի զինվորականներին առաջարկել է պաշտպանել երկրի ընդդիմությանը, մասնավորապես, երկիր թողնել մարդասիրական ավտոշարասյունը, եւ լինել համաներված, կամ էլ «կորցնել ամեն ինչ»:

Այս հայտարարությամբ Սպիտակ տան ղեկավարը հանդես է եկել Մայամիում Ֆլորիդայի նահանգի Միջազգային համալսարանում: Նրա ելույթը հեռարձակել են Միացյալ Նահանգների լրատվական հեռուստաընկերությունները։

«Մենք կարծում ենք, որ Վենեսուելայի զինված ուժերը եւ դրանց հրամանատարությունը կենսականորեն կարեւոր դեր են խաղում այդ գործընթացում (երկրում խաղաղ անցմանը ժողովրդավարության): Եթե դուք ընտրում եք այդ ուղին, ձեզ համար հնարավորություն կլինի օգնելու անվտանգ եւ բարեկեցիկ ապագա ստեղծել Վենեսուելայի ամբողջ ժողովրդի համար: Դուք կարող եք ընտրել երկրորդ ուղին՝ շարունակելով պաշտպանել (երկրի գործող նախագահ Նիկոլաս) Մադուրոյին»,- ասել է նախագահը՝ ելույթ ունենալով ԱՄՆ-ում վենեսուելական սփյուռքի ներկայացուցիչների առջեւ:

Երկրորդ դեպքում, շարունակել է նա, վենեսուելացիները «չեն գտնի ո՛չ ապաստան, ո՛չ դյուրին ելք, ոչ մի ուղի դեպի հետ»: «Դուք կկորցնեք ամեն ինչ»,- հայտարարել է Թրամփը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս