Նեյրոցանցը սովորել է ստեղծել գոյություն չունեցող մարդկանց լուսանկարներ
Ծրագրավորողը ստեղծել է կայք, որը կարողանում է ստեղծել անթիվ լուսանկարներ, որոնցում պատկերված մարդիկ գոյություն չունեն:
Thispersondoesnotexist կայքի հեղինակը Ֆիլիպ Վանգն է: Նա հավաքագրել է շատ իրական մարդկանց լուսնկարներ և նեյրոցանցի միջոցով խմբագրել դրանք: Ծրագիրը կարողանում է առանձնացնել դեմքի տարբեր հատվածներ՝ մազեր, քիթ, շրթունքներ, դեմքի ձև և այլն:
The Verge-ը հայտնում է, որ կայքը կարողանում է միավորել տարբեր հատվածները և ստանալ լուսանկարներ, որոնք գրեթե անհնար է տարբերել իրական մարդկանց նկարներից:
Անգամ 100 մարդու լուսանկարից հնարավոր է ստանալ 100 հազարավոր կեղծ մարդկանց նկարներ: Դրանք բոլորը կտարբերվեն իրարից:
Այս ալգորիթմն աշխատում է ոչ միայն դեմքերի, այլ նաև գրաֆիտիների և այլ լուսանկարների հետ:
Կայքի ստեղծողը փորձարկել է այն անիմեի հերոսների նկարներով:
Alright ya filthy animals, have some more videos (Holo/_Spice & Wolf_):
– https://t.co/KOsDUWXg5z
– https://t.co/R8jpNh0fcH
– https://t.co/NpG91iaAec pic.twitter.com/ooPiXTAxrQ— ????? (@gwern) February 12, 2019
Սիրարփի Աղաբաբյան