««Բարսելոնայի» մասին շշուկները կեղծ են». Նեյմարի հայր
Նեյմար դա Սիլվան՝ Նեյմարի հայրը, նշել է, որ իր որդու՝ «Բարսելոնա» վերադառնալու մասին խոսակցությունները կեղծ են:
«Կա 2 մարդ, որ խոսում է Նեյմարի անունից՝ ես ու որդիս: Մենք ոչ մի անգամ չենք խոսել այս մասին: Ինչ-որ մեկը երբևէ լսե՞լ է, որ մենք ինչ-որ բան ասենք այդ մասին: Ոչ:
Իհարկե, «Բարսելոնան» շատ լավ թիմ է: Մենք բոլորս երջանիկ էինք, երբ որդիս խաղում էր այնտեղ:
Պարզ է, որ, երբ խոսվում է տրանսֆերների մասին, բոլորը հիշում են Նեյմարին: Հնարավոր չէ դադարեցնել խոսակցությունները նման ֆուտբոլիստի շուրջ:
Բայց պարզ է, որ սա սուտ է: Կատալոնական թիմի հետ որ ոք չի կապվել: Դա իրական չէ, իհարկե:
Բայց նման խոսակցությունները ծիծաղելի են, լրագրողները շատ զվարճալի են: Բայց այս ամենը մեզ շատ է շեղում»,- ասել է Նեյմարի հայրը:
Հիշեցնենք, որ AS-ի տեղեկություններով՝ բրազիլացին դեռևս ցանկանում է վերադառնալ իր նախկին ակումբ և ամեն կերպ փորձում է դա հասկացնել կատալոնացիների ղեկավարությանը: Կատալոնական ակումբին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Նեյմարը հաճախ զանգահարում է «Բարսելոնայի» ղեկավարությանը:
Ըստ Mundo Deportivo-ի՝ բրազիլացի ֆուտբոլիստը մի քանի ամիս առաջ դիմել է կատալոնական ակումբի ղեկավարությանը՝ հայտնելով, որ ցանկանում է վերադառնալ: Ըստ աղբյուրի՝ Նեյմարը հասկացել է, որ անգամ շատ մեծ աշխատավարձով և թիմում առաջատարը լինելու նախապայմանով, միևնույն է, չի կարող դուրս գալ Լիոնել Մեսսիի ստվերից:
Սիրարփի Աղաբաբյան