Ռամոսը ռեկորդ է սահմանել թոփ-5 առաջնություններում
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի «Ժիրոնայի» հետ խաղում (1:2) Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը հեռացվել է խաղադաշտից:
32-ամյա պաշտպանը ստացել է 20-րդ կարմիր քարտը Լա լիգայում: Նա ոչ միայն թարմացրել է իր իսկ ռեկորդը Լա լիգայում, այլև ռեկորդի հեղինակ է դարձել եվրոպական թոփ-5 լիգաներում:
Այս խաղից առաջ Ռամոսը կիսում էր առաջին հորիզոնականը «Մարսելի» և «Մոնակոյի» նախկին պաշտպան Սիրիլ Ռոոլի հետ: Նա ուներ 19 կարմիր քարտ Լիգա 1-ում:
Սերիա A-ում առաջատարը Պաուլո Մոնտերոն է՝ 16 հեռացում, իսկ Պրեմիեր լիգայում՝ Ռոյ Կինը՝ 13 հեռացում: Բունդեսլիգայում ռեկորդը պատկանում է Յենս Նովոտնիին՝ 8 հեռացում:
Սիրարփի Աղաբաբյան