Կիսլովոդսկում կազակները ծեծկռտուք են հրահրել ու հայի են սպանել

Երեկ Ռուսաստանի Կիսլովոդսկ քաղաքի կենտրոնում ծեծկռուք է տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է երկու մարդ: , զոհվածներից մեկը 25-ամյա հայ է:

Ինչպես տեղեկացնում է newsru.com-ը` կռվին մասնակցել է 15 մարդ: Հարաբերություններ պարզելու ընթացքում գործի է դրվել զենք, ինչի հետևանքով 3 մարդ վիրավորվել է: Ավելի ուշ նրանցից երկուսը մահացել են:

Ականատեսների վկայությամբ, երեք երիտասարդ կանգնած զրուցել են քաղաքի սրճարանների մեկի մոտ: Նրանց մոտեցել է կազակների պարեկային խումբը: Շատ չանցած նրանց մեջ վեճ է առաջացել, որը վերածվել է ծեծկռտուքի, ինչից հետո տրավմատիկ զենքից կրակ են բացել մի հայի ուղղությամբ, կտրել նրա հետ կանգնած վրացի երիտասարդի վիզը ապա և դանակահարել մի կարաչաեվցու:

Առաջին երկուսը մահացել են, իսկ երրորդը վերակենդանացման բաժանմունքում է: Հնարավոր է` կորուստներ եղել են նաև հակառակ կողմից: Ականատեսներից մեկը պատմել է, որ կազակ տղամարդիկ դեպքի վայրից իրենց երեք վիրավոր ընկերներին են հեռացրել: Շրջանառվող վարկածներից մեկի համաձայն` վիճաբանությունն սկսվել է այն բանից հետո, երբ վիճող կողմերից մեկը փորձել է խլել մյուսի հեռախոսը:

Ոստիկանական մեքենաների ձայնը լսելով՝ կռվի մասնակիցները փախել են, հնարավոր է եղել բռնել նրանցից միայն մեկին: Դեպքի առթիվ նախաքննություն է ընթանում:

Տեսանյութեր

Լրահոս