Բաժիններ՝

Գուայդոն դատապարտել է ԵԽ-ի պատգամավորներին Վենեսուելայի տարածք չթողնելու իշխանությունների որոշումը

Վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն փետրվարի 18-ին դատապարտել է Եվրախորհրդարանի այն պատգամավորներին երկրի տարածք չթողնելու Վենեսուելայի իշխանությունների որոշումը, որոնք ցանկանում էին այցելել Վենեսուելա։

«Եվրախորհրդարանի՝ Վենեսուելա հրավիրված պատգամավորների պատվիրակությունը վտարվեց մեկուսացված եւ ավելի ու ավելի անհեթեթ դարձած ռեժիմի կողմից: Հենց բռնատիրողի գործողություններն են ի ցույց դնում այն փաստի կարեւորությունը, որ իշխանությունն անցնի ժամանակավոր կառավարությանը: Մենք անհրաժեշտ ճնշումը կգործադրենք բռնատիրության դադարեցման համար: Կանգ չենք առնում»,- գրել է Գուայդոն Twitter-ում:

Ավելի վաղ իսպանական Ազգային կուսակցության (ԱԿ) ներկայացուցիչ Էստեբան Գոնսալես Պոնսը հայտարարել էր, որ իրեն եւ Եվրախորհրդարանի պատվիրակության մյուս անդամներին Վենեսուելայից վտարում են նախագահ Նիկոլաս Մադուրոյի հրամանով: Եվրախորհրդարանի պատվիրակությունը, որը բաղկացած էր վեց մարդուց, պետք է հանդիպումներ անցկացներ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի, ինչպես նաեւ եվրոպական երկրների դեսպանների հետ:

Վենեսուելայի արտաքին գործերի նախարար Խորխե Արեասան հայտարարել Է, որ Եվրախորհրդարանի պատգամավորները, որոնք ցանկանում էին այցելել Բոլիվարյան Հանրապետություն, վաղօրոք նախազգուշացված էին երկիր մուտք գործելու անհնարինության մասին: Նա նշել է, որ Վենեսուելայի կառավարությունը «եվրոպական ծայրահեղ աջ ուժերին թույլ չի տա խախտել երկրի խաղաղությունն ու կայունությունը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս