Բաժիններ՝

Պակիստանը կոնսուլտացիաների համար Հնդկաստանից հետ կանչեց իր դեսպանին

Պակիստանի արտաքին գործերի նախաարությունը կոնսուլտացիաների համար Հնդկաստանից հետ է կանչել իր դեսպանին: Այդ մասին հայտնել է Պակիստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Ֆեյսալը:

«Մենք կոնսուլտացիաների համար Հնդկաստանից հետ կանչեցինք մեր դեսպանին»,- գրել է Պակիեստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչը Twitter-ի իր պաշտոնական էջում:- Նա Նյու Դելիից մեկնել է այս առավոտյան»: Որոշումն ընդունվել է երկրների միջեւ հարաբերությունների սրման ֆոնին՝ կապված փետրվարի 14-ին հնդիկ ուժայինների ավտոշարասյան վրա գրոհին Պակիստանի մեղսակցության վերաբերյալ Նյու Դելիի պնդումների հետ: Փետրվարի 15-ին Հնդկաստանի իշխանությունները նույնպես հետ են կանչել Պակիստանում իրենց դեսպան Աջայ Բիսարիուին կոնսուլտացիաներ անցկացնելու համար: Բացի այդ, Հնդկաստանում Պակիստանի դսպանը կանչվել է երկրի ԱԳ նախարարություն, որտեղ նրան վճռական բողոք են հայտնել:

Հնդկաստանի իշխանությունները Իսլամաբադիրց պահանջել են անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել այն ահաբեկիչների դեմ պայքարում, որոնք ստանձնել են հարձակման պատասխանատվությունը:

Փետրվարի 14-ին Ջամուի եւ Քաշմիրի նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթանյութով լի ավտոմոբիլ է պայթեցրել զինվորական շարասյան մոտ, ինչի հետեւանքով, ըստ վերջին տվյալների՝ զոհվել է 45 մարդ՝ Կենտրոնական ռեզերվի ոստիկանության ուժերի (ռազմականացված ոստիկանական կառույց) զինծառայողներ: Հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել է «Ջաիշ ե Մուհամադ»-ը («Մուհամեդի բանակ»)՝ նահանգում գործող արմատական անջատողական խմբավորումներից մեկը: Հնդկաստանի իշխանությունները հայտարարել են, որ Ջամուի եւ Քաշմիրի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունից հետո Պակիստանին կզրկեն առեւտրական բոլոր այն արտոնություններից, որոնք երկրին տրամադրվել են Առեւտրի համաշխարհային կազմակերպության կանոններին համապատասխան:

«Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հնարավոր բոլոր դիվանագիտական միջոցները կձեռնարկի Պակիստանի լիակատար մեկուսացումն ապահովելու համար»,- հայտարարել է Հնդկաստանի ֆինանսների նախարար Արուն Ջեյթլին: Նա նաեւ հավելել է, որ Պակիստանի մասնակցությունն ահաբեկչական գործողությանն անվիճելի է, եւ Հնդկաստանն ունի համապատասխան ապացույցներ: Մինչդեռ Պակիստանի արտաքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ին մերժել է ահաբեկչական գործողությանը երկրի կառավարության մասնակցությանը վերաբերող պնդումները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս