Վրաստանը կարող է քրեական պատիժ սահմանել առանց Աբխազիայի և Հարավային Օսիայի քարտեզի համար
Վրաստանի իշխանությունները կարող են քրեական պատասխանատվություն սահմանել երկրի այնպիսի քարտեզներ կազմելու կամ տարածելու համար, որոնց վրա Վրաստանի կազմում ներառված չեն Աբխազիայի եւ Հարավային Օսիայի տարածքները. համապատասխան օրինագիծը քննարկվում է խորհրդարանում։
Օրինագիծը նախատեսում է փոփոխություններ մտցնել երկրի Քրեական օրենսգրքում: Փետրվարի 18-ին ուղղումների փաթեթը կքննարկեն իրավաբանական հարցերի կոմիտեի նիստում:
«Քրեական օրենսգրքում կավելացվի 343 հոդվածը, որի համաձայն, Վրաստանի տարածքային ամբողջականության խախտմամբ քարտեզի տպագիր հրատարակության պատրաստումը, արտադրությունը, տարածումը, գովազդումը, իրացումը, Վրաստան դրա ներմուծումը կամ այնտեղից դուրսբերումը կարող է պատժվել տուգանքով կամ մինչեւ երկու տարի ժամկետով ազատազրկմամբ»,-ասված է խորհրդարանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Տուգանքի նվազագույն գումարը կկազմի 2 հազար լարի (ավելի քան 760 դոլար), ստույգ գումարը կորոշի դատարանը: Օրինագծի նախաձեռնողներն են պատգամավորներ Իրակլի Սեսիաշվիլին եւ Օթար Չրդիլելին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: