«Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ». Էդուարդ Շարմազանով

ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Համացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ՀԱԿ-ի առաջարկները՝ կիսանախագահական համակարգի անցնելու վերաբերյալ:

Սա ակնհայտ հետընթաց կլինի թե՛ ժողովրդավարության զարգացման, թե՛ ազգային անվտանգության ամրապնդման և թե՛ պարլամենտարիզմի և քաղաքական բազմակարծության ապահովման տեսակետից: Նման քայլն ավելի կամրապնդի քաղաքական մենաշնորհը մեկ անհատի ձեռքում: Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալ:

Առաջնայինը պետք է լինեն ոչ թե մեկ մարդու կամ խմբի շահերի սպասարկումն,այլ ազգային անվտանգության ամրապնդումն ու ժողովրդավարական արժեքների ու քաղաքական բազմակարծության պահպանումը:

Հ.Գ. Առաջիկայում ավելի հանգամանալից կանդրադառնամ այն վտանգներին, որն իր մեջ պարունակում է հնարավոր վերադարձը կիսանախագահական համակարգին»:

Չի՛ կարելի թույլ տալ վերադարձ դեպի անցյալՀամացանցում սկսել են ակտիվորեն քննարկել Նիկոլի քաղաքական կնքահայր Լևոն…

Gepostet von Էդուարդ Շարմազանով Eduard Sharmazanov am Sonntag, 17. Februar 2019

Տեսանյութեր

Լրահոս