Ակունքի գյուղապետարանի աշխատակից Նիկոլա Խաչատրյանը համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է ՔՊ անդամին

Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում 2019 թվականի փետրվարի 17-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրությունն ընթացել է 5 թեկնածուների միջեւ: Անզիջում ու լարված պայքարում ընդամենը 5 ձայնի առավելությամբ մերձավոր մրցակցին հաղթել է անկուսակցական, Ակունքի գյուղապետարանի աշխատակից Նիկոլա Խաչատրյանը:

Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ-ից, նախնական տվյալներով Ակունքում գրանցված 3076 ընտրողներից քվեարկությանը մասնակցել են 2020-ը:

Անկուսակցական, Ակունքի գյուղապետարանի աշխատակից Նիկոլա Խաչատրյանը ստացել է 561, անկուսակցական, Ակունքի մշակույթի տան տնօրեն Նորիկ Հայրապետյանը՝ 556, Ակունք համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ անդամ Կարեն Սիմոնյանը՝ 469, անկուսակցական Արեգ Մկրտչյանը՝ 274, Ակունքի նախկին գյուղապետ, ԲՀԿ անդամ Ստեփան Ղազարյանը՝ 136 ձայն: 25 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:!

Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով: Ընտրություններն անցել են օրենքով սահմանված կարգով, առանց խախտումների կամ լուրջ միջադեպերի:

Խոսրով Խլղաթյան

Տեսանյութեր

Լրահոս