Վերբեռնել հայ-ռուսական հարաբերությունները. Արման Բաբաջանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում թվարկել է իր առաջիկա հիմնական անելիքները: Նա մասնավորապես գրում է.

«Հաշվի առնելով ԱԺ պատգամավորի գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության և հաշվետվողականության սկզբունքները՝ ներկայացնում եմ աշխատանքի հիմնական ուղղությունները, որոնցով զբաղվելու եմ իմ պատգամավորական գործունեության ընթացքում։

Որպես ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի և ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամ՝ նախատեսում եմ.

– Խորհրդարանական դիվանագիտության ողջ գործիքակազմով նպաստել հայ-ռուսական հարաբերությունների վերբեռնմանը, այդ հարաբերությունների վերափոխմանը՝ իրավահավասարության ու ինքնիշխանության սկզբունքների պահպանմամբ, գործող իրավապայմանագրային փաստաթղթերի վերանայմանը և ժամանակի պահանջներին համապատասխանեցմանը

– Հետևողական քայլեր ձեռնարկել Հայաստան-Եվրամիություն Համապարփակ գործընկերության համաձայնագրի իրականացման ինտենսիվացման, այդ գործընթացին Ազգային ժողովին մասնակից դարձնելու ուղղությամբ

– Նոր որակ հաղորդել հայ-ամերիկյան հարաբերություններին, խորհրդարանական գործիքներով նպաստել այդ հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային բազայի թարմացմանն ու ակտուալացմանը

– Ժամանակի և ներկայիս քաղաքական իրողությունների պահանջներին համապատասխանեցնել հայ-իրանական հարաբերությունները, լրացնել այդ հարաբերությունների զարգացմանը խոչընդոտող իրավական-օրենսդրական բացերը

– Տարածաշրջանային զարգացումների, նոր գործընթացների համատեքստում վերանայել և վերբեռնել հայ-վրացական հարաբերությունները, դրանք կարգավորող օրենսդրական-իրավական բազան, խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմով նպաստել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև կապերի խորացմանը՝ ի շահ երկու բարեկամ երկրների հարաբերությունների զարգացման ու բարօրության։

Սրանք գործունեության հիմնական ուղղություններն ու հայեցակարգային կետերն են, որոնցով նախատեսում եմ զբաղվել պատգամավորական գործունեության ընթացքում։ Առաջիկայում կներկայացնեմ այս ուղղություններով իրականացվելիք քայլերի, օրենսդրական նախաձեռնությունների ծրագիրն ու ժամանակացույցը, որը կուրվագծի իմ աշխատանքը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ ժամանակահատվածում»։

Առաջիկա հիմնական անելիքների մասինՀաշվի առնելով ԱԺ պատգամավորի գործունեության նկատմամբ հանրային վերահսկողության և…

Gepostet von Արման Բաբաջանյան / Arman Babajanyan am Freitag, 15. Februar 2019

Տեսանյութեր

Լրահոս