Մովսես Հակոբյանը հարցաքննվել է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետ կապված ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը:
Վերջինս 2008թ. զբաղեցնում էր ԼՂՀ պաշտպանության նախարարի պաշտոնը:
Ըստ քրեական գործի նյութերի՝ մարտի 1-ի իրադարձություններին ակտիվ մասնակցություն են ունեցել ԼՂՀ-ից Երեւան բերված քաղաքացիական եւ զինվորական անձինք:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: