«Իմ քայլ»-ում դեռ չեն սերտել ԱԺ տեխնիկական պարզագույն հմտությունները. «Հրապարակ»
![](https://168.am/wp-content/uploads/2019/01/AJ-4.jpg)
«Հրապարակ» թերթը գրում է. «Անփորձ իմքայլականների հետ դեռ ԱԺ նստաշրջանի նախօրյակին սկսված թրեյնինգները, փաստորեն, արդյունավետ չեն եղել՝ նրանք ոչ մի կերպ չեն կարողանում յուրացնել տեխնիկական պարզագույն գրանցվել-քվեարկելու հմտությունները։ Երեկ այդ «բարդ» աշխատանքի նրբությունները մեկ անգամ ևս բացատրելու համար «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել։
ԱԺ նիստի առաջին ընդմիջման ընթացքում պատգամավորներին կրկին բացատրել են, թե ինչպես պետք է գրանցվեն՝ հարցեր տալու, ելույթներ ունենալու համար, որ ցուցատախտակի վրա իրար ետևից իշխանականների անունները չգրանցվեն, ու հնարավորություն առաջանա նաև ընթացքում հակադարձելու ընդդիմադիրների ելույթներին»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: