ՀՀՇ երիտասարդական միությունը պահանջում է արդարացնել ՀԱԿ ակտիվիստներին

Հայոց համազգային շարժումը դատապարտում է ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ հուլիսի 20-ին կայացված դատական վճիռը:
«Եթե կան մարդիկ, որոնց պետք է քրեական պատասխանատվության  ենթարկել 2011 թվականի օգոստոսի 8-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում հարուցված գործի շրջանակներում, ապա դա իրենց լիազորությունները գերազանցած, երիտասարդների հանդեպ բռնություն գործադրած ոստիկաններն են», – ասված է  ՀՀՇ-ի երիտասարդական միության հայտարարության մեջ:
Դատապարտելով ՀԱԿ երիտասարդների հանդեպ «քաղաքական հաշվեհարդարը»` հայտարարության հեղինակները պահանջում են անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանին ու արդարացման դատավճիռ կայացնել մյուս քաղաքական հալածյալների նկատմամբ, միեւնույն ժամանակ պատասխանատվության ենթարկել երիտասարդների հանդեպ ապօրինություններ գործադրած ոստիկաններին:

Տեսանյութեր

Լրահոս