Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին ՊԵԿ-ը մոտ 9 մլրդ դրամի հարկային լրացուցիչ պարտավորություն է ներկայացրել. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ «ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին ՊԵԿ-ը մոտ 9 մլրդ դրամի հարկային լրացուցիչ պարտավորություն է ներկայացրել:
Ըստ էության, դա այն գումարն է, որը գազալցակայանները թաքցրել են պետբյուջեից:
Հնարավոր է, որ հենց այս հանգամանքով է բացատրվում Ծառուկյանի բացասական վերաբերմունքը կառավարության ծրագրին»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: