Բաժիններ՝

««Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը Սորոսի հիմնադրամի 20.000 դոլար գրանտ է ստացել». Դավիթ Ափոյան

ԵՊՀ Ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությանն ու Սորոսի հիմնադրամի կողմից վերջերս ստացած 20.000 դոլար գրանտի ապացույցին: Գրառման մեջ ասված է. «Սիրելի՛ ուսանողներ, հիշո՞ւմ եք այն երիտասարդներին, ովքեր ուսանողության շահերի պաշտպանության քողի տակ կառչել էին Ուսանողական խորհրդի բյուջեից: Հիշու՞մ եք, երբ մենք խոսում էինք նրանց կասկածելի ֆինանսական աղբյուրների և Սորոսի հիմնադրամի հետ ունեցած առնչության մասին:

Այսպիսով, Սորոսի հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կայքը փաստում է, որ Սորոսի հիմնադրամը գրանտի տեսքով 20.000$ գումար է փոխանցել Ռեստարտ գիտակրթական հիմնադրամին(հղումը՝ այստեղ,): Գրանտի տրամադրման պաշտոնական նպատակն է խրախուսել ԵՊՀ ուսանողների մասնակցությունը բուհի կառավարմանը: Բայց մենք հո գիտենք, թե ինչով է Ռեստարտ նախաձեռնությունը զբաղված ԵՊՀ-ում:

Ամեն մի կեղծիք վաղ թե ուշ բացահայտվելու է այնպես, ինչպես սա բացահայտվեց: Բայց ես ցավում եմ այն ուսանողների-երիտասարդների համար, ովքեր իմ աչքի առաջ հայրենասեր ու պատվախնդիր երիտասարդներից դարձան փողով ցույց անողներ, ովքեր համալսարանականի կարգավիճակը փոխարինեցին գումարի հետ: Առաջին հայացքից 20.000$-ը մեծ գումար է, բայց ոչ այն գնի դիմաց, որը նրանք են վճարել: Ոչ այն գնի դիմաց, որ դեռ վճարելու են:

Զգոն եղե՛ք»:

Սիրելի՛ ուսանողներ, հիշու՞մ եք այն երիտասարդներին, ովքեր ուսանողության շահերի պաշտպանության քողի տակ կառչել էին…

Gepostet von David Apoyan am Donnerstag, 14. Februar 2019

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս