ԲՀԿ առաջնորդը ավելացրել է բարեգործական ավտոբուսների թիվը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը Երևան-Չարենցավան երթուղում 6-7 հատով ավելացրել է բարեգործական «Պազիկների» թիվը: Այս մասին հայտնեց «Քինգ դե լյուքս» ընկերության տնօրեն Արթուր Դալլաքյանը՝ նշելով, որ ինչքան ավելացնում են այդ ավտոբուսների թիվը, այնքան դա վնասում է իրենց աշխատանքին. «Ես արդեն դրանց քանակությունը չեմ պատկերացնում: Այս պահին երևի մոտ 30 ավտոբուս է աշխատում գծի վրա»:
Չնայած նման իրավիճակին, Ա. Դալլաքյանը հայտնեց, որ դեռ ոչինչ չեն նախաձեռնելու, նույնիսկ այսօր ծրագրված գործադուլը վարորդները չեն արել, և սպասելու են, թե ինչ կպատասխանեն համապատասխան լիազոր մարմինները, ուր դիմել են իրենք:
«Այսօրվա գործադուլը արգելել եմ: Ես կողմնակից չեմ նման քայլերով հարցեր լուծելուն»,- ասաց Ա. Դալլաքյանը:

Միաժամանակ՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր ավարտել է «Քինգ դե լյուքս» ընկերության ներկայացրած բողոքի հիման վրա Երևան-Չարենցավան երթուղու մոնիտորինգը: Ինչպեսհայտնեցին ՏՄՊՊՀ մամլո ծառայությունից, արդյունքները կներկայացվեն հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սանիկի՝ ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանի  «Քինգ դե լյուքս» ընկերության վարորդները գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով վերջին ժամանակահատվածում Ծառուկյանի կողմից Աբովյան-Երևան երթուղի դուրս բերված բարեգործական ավտոբուսների դեմ:

 

Տեսանյութեր

Լրահոս