«Սարդարապատ» շարժումը սիրիահայության հանդեպ Հայաստանի քայլերը անբավարար է համարում

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Սիրիայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Հայաստանի իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին և իր ափսոսանքը հայտնել դրանց ոչ բավարար լինելու կապակցությամբ: «Ցավով պետք է արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը կայացած պետություն չէ: Այն ի վիճակի չէ իրականացնելու ինքնուրույն արտաքին և ներքին քաղաքականություն և, փաստորեն, չունի իրական միջազգային-իրավաքաղաքական սուբյեկտություն, ուստիև ի վիճակի չէ որևէ շոշափելի քայլ իրականացնելու սիրիահայությանը վերահաս աղետից փրկելու և իր հայրենիքում բնակեցնելու ուղղությամբ»,- գրել է Սեֆիլյանը:

 Նշենք, որ ՀՀ իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերի մասին այսօր խոսել է  ՀՀ արտգործնախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը և վստահեցրել, թե հնարավորության սահմաններում կատարվում են և կկատարվեն իրավիճակից բխող անհրաժեշտ քայլեր:

Տեսանյութեր

Լրահոս