Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկները
Այսօր Աժ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը ներկայացրեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջարկները՝ ծրագիրը լրացնել նոր՝ 9-րդ գլխով, որում կամրագրվի ծրագրի կատարման երաշխիքները, ռիսկերը, իրականացման գործիքակազմն ու մեխանիզմները և պարտավորությունները մինչև 2023թ-ը՝ ըստ տարիների ու ըստ կառույցների պատասխանատվությունների:
«Ձեր վերաբերմունքից կախված կլինի, թե ԲՀ խմբակցության ներկայացուցիչներով ինչպիսի քաղաքական դիրքրոշում մենք կունենանք»,- ասաց Էնֆիաջյանը:
Ըստ նրա՝ Երևան քաղաքի իրացված թաղամասերի հարցը նույնպես ծրագրում ներառված չէ:
Էնֆիաջյանը փոխանցեց բնակիչների առաջարկը վարչապետին՝ Կոնդ թաղամասում Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում հանդիպելու և խնդիրները քննարկելու: