ԱՄՆ-ի և Կոլումբիայի նախագահները հավաստել են Մադուրոյին դիմակայելու պատրաստակամությունը
Միացյալ Նահանգները եւ Կոլումբիան մտադիր են քայլեր ձեռնարկել Վենեսուելայի ճգնաժամի լուծման համար: Այս մասին ասված է ԱՄՆ-ի եւ Կոլումբիայի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Իվան Դուկեի՝ փետրվարի՝ 13-ին տարածված համատեղ հայտարարության մեջ:
«Միացյալ Նահանգները եւ Կոլումբիան մտադիր են քայլեր ձեռնարկել Վենեսուելայում ժողովրդավարության՝ գոյություն ունեցող ճգնաժամի եւ հումանիտար ճգնաժամի լուծման համար: Երկու երկրներն էլ վճռականորեն պաշտպանում են ժամանակավոր նախագահ Խուան Գուայդոյին եւ աշխարհի բոլոր երկրներին կոչ են անում պաշտպանել տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը՝ ճանաչելով նախագահ Գուայդոյին եւ աջակցելով Վենեսուելայի ժողովրդին»,- նշված է փաստաթղթում:
«Միացյալ Նահանգները եւ Կոլումբիան բազմաթիվ այլ երկրների հետ մեկտեղ պատրաստ են դիմակայելու Վենեսուելայի անօրինական նախկին դիկտատոր Նիկոլաս Մադուրոյի ամեն տեսակ սադրանքներին»,- ասված է նախագահների համատեղ հայտարարության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: