Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է հնդկական արտադրության քաղցրավենիքի իրացումը
Քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական միջոցառումներ են անցկացրել «Բեստ» մարկետ (ք. Երևան, Կարապետ Ուլնեցի 58) խանութում և հայտնաբերել հնդկական արտադրության ալրային քաղցրավենիք, որի վրա բացակայել է հայերեն մակնշումը: